Վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վնասված շարժիչները նախատեսում են ծածկել մասնագիտացված կտորից գմբեթներով, ինչը կկանխի ռադիոակտիվ մասնիկների տարածումը: Այդ մասին տեղեկացրեց Tokyo Electric Power (TEPCO) ընկերության ներկայացուցիչը:
Դրանից բացի, Ատոմային եւ արդյունաբերական անվտանգության ազգային գործալալության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մոտակայքի ծովի ջրում ռադիոակտիվ յոդի պարունակությունը 3355 անգամ գերազանցում է` տեղեկան օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմը, գրում է Gazeta.ru-ն:
Մասնագետները մտադիր են կտորով ծածկել №1, №3 եւ №4 էներգոբլոկները, որոնք լուրջ վնասվածքներ են ստացել աղետի հենց առաջին օրերին, երբ ներսում պարբերաբար պայթում էր ջրածինը: Խնդիր ունեցող շարժիչների կառուցները նախապես կմշակվեն հատուկ ներկով, որը նույնպես կսահմանափակի ռադիոակտիվ նյութեի արտահոսքը մթնոլորտ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կանխարգելիչ միջոցառումները կանցկացվեն նաեւ №2 շարժիչի վրա, որն ավելի քիչ է վնասվել:





























