Ինքնակոչի ախտանիշը հոգեբանական երեւույթ է, որի դեպքում մարդն ի վիճակի չէ իր ձեռքբերումները վերագրել սեփական հատկություններին, ունակություններին եւ ջանքերին։ Այս ախտանիշն ունեցող մարդիկ համոզված են, որ իրենք խաբեբաներ են եւ արժանի չեն հաջողությանը, որին հասել են, տեղեկացնում է Nat- geo-ն։
Բրիգամ Յանգի համալսարանի (BYU) հետազոտողները հարցազրույց են վարել էլիտար ակադեմիական ծրագրի ուսանողների հետ՝ հայտնաբերելով, որ նրանց 20 տոկոսը տառապել է ինքնակոչի ախտանիշից շատ խիստ կերպով։
Նրանց հարցազրույցի արդյունքները ցույց են տալիս, որ եթե ուսանողները շփվել են իրենց մասնագիտությամբ այլ սովորողների հետ, նրանք իրենց ավելի վատ են զգացել։ Բայց եթե ուսանողը դիմել է ընտանիքին, ընկերներին իր հիմնական կուրսից դուրս կամ անգամ պրոֆեսորներին, ինքնակոչության ընկալումը նվազել է։
«Նրանք, ովքեր գտնվում են սոցիալական խմբից դուրս, ըստ երեւույթին, կարող են օգնել ուսանողներին տեսնել ընդհանուր պատկերը եւ չափարկել իրենց ռեֆերենտ խմբերը։ Իրենց սոցիալական խմբից դուրս աջակցություն փնտրելով ուսանողները կարող են ընկալել իրենց ավելի ամբողջական ձեւով, այլ ոչ թե կենտրոնանան այն բանի վրա, թե ինչը նրանց չի բավականացնում միայն մեկ ոլորտում»,- ասում է BYU պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Ջեֆ Բեդնարը։




























