ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գիտակցում է իր պաշտոնի հետ կապված ռիսկերը և չի ապրում գնդակահարվելու վախով։
«Սա վտանգավոր մասնագիտություն է։ Կրակում են կամ փորձում են կրակել միայն ազդեցիկ նախագահների վրա։ Իսկ ես շատ ազդեցիկ եմ։ Մենք փոխել ենք ամբողջ աշխարհը, մենք փրկել ենք մեր երկիրը», - հայտարարել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ իր նկատմամբ իրականացված մահափորձերից հետո չի ապրում վախի մեջ։
2024 թվականի հուլիսին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրամփը հրազենի կրակոցից վիրավորվել էր աջ ականջից։
Ընթացիկ տարվա ապրիլի 25-ին Վաշինգտոնի հյուրանոցում լրատվամիջոցների աշխատակիցների պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ կրակ էր բացել 31-ամյա կալիֆոռնիացին։ Այդ ժամանակ նախագահը չէր տուժել, իսկ հարձակվողին ձերբակալել էին ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները։





























