Հարավային Թաիլանդի 8 շրջաններում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղից 21 մարդ է զոհվել, 181 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, 100-ը համարվում է անհետ կորած, հաղորդում են տեղի լրատվամիջոցները, վկայակոչելով բնական աղետների նախազգուշացման ազգային դեպարտամենտին։
Դեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ դրանք ընդամենը պաշտոնական տվյալներ են, որոնք ճշտման կարիք ունեն։ Ավելի վաղ պաշտոնապես հայտնում էին 13 մահացածների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»
Թաիլանդում, մարտ ամսվա համար նման անոմալ եղանակը, ցածր ջերմաստիճանն ու անձրեւները դեռ անցած շաբաթվանից են սկսել։ Երկրի հյուսիսում եւ կենտրոնում թաիլանդցիների համար անսովոր ցրտեր են սկսվել (+6-ից +18 աստիճան)։ Հարավում չդադարող անձրեւները աղետալի ջրհեղեղներ են առաջացրել, որից ավելի քան 1մլն մարդ է տուժել։
Ըստ եղանակի տեսության ջրերը կցամաքեն մեկ երկու օրվա ընթացքում, սակայն սելավների վտանգը դեռ մեկ շաբաթ կպահպանվի։





























