«Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, պատասխանելով հարցին, թե ինչ դիրքում է Հայաստանը ԼՂ բանակցային գործընթացում, ասել է. «Անկեղծ ասած, կարծում եմ՝ շատ ուժեղ դիրքում է, ավելի լավ, քան նախկինում։ Մինսկի խմբի եւ իմ կարծիքը կարծես իրականանում է, ԼՂ-ն այլեւս երբեք չի վերադարձվի Ադրբեջանին։ Միայն փորձում են այս բանակցային գործընթացում այնպես անել, որ Ադրբեջանը մի բան շահելու առիթ գտնի, բայց ԼՂ-ում նպատակներ չունենա։ Ադրբեջանը ռազմավարական այլ կարեւորություն ունի Արեւմուտքի համար։ Անցյալ տասնամյակում այն միայն գազի ու նավթի աղբյուր էր։ Այժմ ԱՄՆ-ի՝ դեպի Աֆղանստան կատարած ռազմական փոխադրումների 72 տոկոսն անցնում է Ադրբեջանով. սա է նոր ռազմավարական հրամայականը, ինչպես նաեւ Իրանի հարցը»:

Պատմություն
Տեղադրություն




























