Ավստրալիայի Դիքինի համալսարանի պատմության, ժառանգության եւ հասարակության դպրոցի գիտաշխատող դոկտոր Դոննա Լի Ֆրիզը ելույթ կունենա ապրիլի 16-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:

Այս մասին հաղորդում է ավստրալական Armenia Online պարբերականը:

Ֆրիզը աշխատություններ է հրապարակել հայերի ցեղասպանության, Հոլոքոստի, բոսիական ցեղասպանության մասին:

Նախորդ տարի Ֆրիզն աջակցել է Մելբուռնում Հայոց ցեղասպանության մասին էքսպոզիցիայի ստեղծմանը` հրեաների Հոլոքոստի թանգարանում: