Գլեդիս Բերեջիկլյանը նշանակվել է Ավստրալիայի խոշորագույն նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի տրանսպորտի նախարար՝ այսկերպ դառնալով ավսրալական պետական կառավարման մեջ առաջին հայ նախարարը։ Այս մասին գրում է ավսրալական Armenia Online պարբերականը։

Լիբերալ-ազգայնական կոալիցիան Նոր Հարավային Ուելսի վերջին ընտրություններին հաղթել էր առաջնորդ Բարրի Օ՝Ֆարելի գլխավորությամբ, ով Բերեջիկլյանին համարում է իր թիմի առանցքային անդամը։

Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Վարանդ Մկրտչյանն այս կապակցությամբ ասել է. «Գլեդիսի վերջին հաջողությունները մեր համայքի հպարտության առարկան են։ Մենք նրան նոր դերում ամենալավ բաներն ենք ցանկանում եւ անհամբերությամբ սպասում ենք նրա հետ համագործակցությանը՝ ի նպաստ ավսրալացի հայերի»: