Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Մայքլ Բլումբերգը, խոստացել է 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում հրաժարվել նվիրատվություններին, իսկ հաղթանակի դեպքում՝ նախագահական աշխատավարձին, հաղորդում է Associated Press-ը:
«Նա երբեք չի ընդունել քաղաքական նվիրատվություններ: Եւ չի պատրաստվում ընդունել: Նրան անհնար է կաշառել»,-գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է միլիարդատիրոջ խորհրդական Հովարդ Վուլֆսոնը:
Բլումբերգն առաջադրել է իր թեկնածությունը 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Վերջերս նա ձեւավորել է իր նախագահական արշավի կոմիտեն Դաշնային ընտրական հանձնաժողովի հետ: Բլումբերգի թիմը պատվիրել է հեռուստատեսային քաղաքական գովազդ ավելի քան 30 մլն դոլար արժողությամբ, որը կցուցադրվի արդեն կիրակի:




























