«ՉԻ» տեղեկություններով` ՀՀ ֆինանսների նախարարության աշխատանքները վերջին շրջանում գրեթե կաթվածահար վիճակում են: «Բանն այն է, որ այս գերատեսչության աշխատակիցներն այդպես էլ չեն սովորուոմ նոր կարգերին, օրինակ`այդպես էլ չեն կարողանում օգտվել վերջերս ներդրված էլեկտորանյին փաստաթղթաշրջանառության ծառայությունից: Ֆինանսների նախարարը, ինչպես գիտնեք, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրն է, եւ այս նախարարությունում հիմնականում հավաքված են այս զույգի յուրայինները: Հենց նրանք է, որ չեն կարողանում օգտվել այդ ծառայությունից, ինչի արդյունքում խնդիրներ են առաջացել ֆինանսական հոսքերի վերահսկողության մասով:

Այսինքն` Ֆինանսների նախարարության պարտքերը տարբեր գերատեսչություններին ոչ թե ավանդույթ դարձած «բյուջեի ճեղքվածք» արտահայտությամբ կամ երեւույթով է պայմանավորված, այլ պարզապես մեր չինովնիկները հապաղում են ջանք թափել եւ հնարավորինս արագ յուրացնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն կոչվող ծառայության աշխատանքային կանոնները»,-գրում է թերթը: