Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 118-րդ կմ-ում (Հովք գյուղի մոտ) ապրիլի 9-ին ավտոմեքենա է ընկել հարակից հոսող Աղստեւ գետը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եվ մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում BMW մակնիշի 10 ՍՏ 504 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել գետը, իսկ վարորդը, որի ինքնությունը չի պարզվել, լքել է դեպքի վայրը:
Փրկարարների ուժերով ավտոմեքենան գետից դուրս է բերվել, տուժածներ չկան:





























