Ահազանգ է ստացվել, որ ապրիլի 8-ին հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Շոպրոնի փողոցի թիվ 4 շենքի 21-րդ բնակարանում (2-րդ հարկ):
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ բնակարանում տեղի է ունեցել 3 կգ-ոց գազի բալոնի բռնկում եւ տան տերը բալոնը պատուհանից դուրս է նետել բակ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:





























