Հսկայական աստերոիդը կանցնի Երկիր մոլորակի կողքով Կաթոլիկ Սուրբ Ծնունդից հետո՝ դեկտեմբերի 26-ին, հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով NASA-ի հաղորդագրությանը:

Տիեզերական ծավալուն մարմինը, որը հայտնի է 310442 (2000 CH59) անունով, առավելագույնս կմոտենա մեր մոլորակին հենց այդ օրը:

NASA-ի հաշվարկներով՝ աստերոիդի տրամագիծը կազմում է 280-620 մետր, այսինքն՝ իր չափսերով գրեթե կնմանվի Նյու Յորքում Համաշխարհային առեւտրի կենտրոնին:

Ընդ որում՝ աստղագետները համարում են, որ Երկիր մոլորակի բնակիչները առայժմ մտահոգվելու կարիք չունեն. աստերոիդը կմոտենա Երկրին ոչ պակաս, քան 7 մլն կիլոմետրով: