Մեծ Բրիտանիայում 6-ամյա Ֆլորենս Ուիթիկոմբը իր սուրբծննդյան բացիկի մեջ չինացի կալանավորներից օգնության կանչ է հայտնաբերել, հայտնում է BBC News-ը։
Աղջկա գտած երկտողում կալանավորները գրել են, որ իրենց «ստիպում են աշխատել իրենց կամքին հակառակ»։
Բացի այդ, նրանք երկտողում խնդրել են օգնել իրենց եւ կապվել մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների հետ։
Այդ գրության մասին անմիջապես տեղեկացրել են Tesco ընկերությանը, որի գործարանում Չինաստանում արտադրվում են բարեգործական սուրբծննդյան բացիկները։
Ընկերությունը դադարեցրել է բացիկների արտադրությունը եւ հայտարարել է, որ երբեք թույլ չի տա շահագործել կալանավորների աշխատանքը։
Փոքրիկ Ֆլորենսը, որն արդեն կարդալ գիտի, պատմել է, թե իսկական ցնցում է ապրել այդ ուղերձը հայտնաբերելով։





























