Կալիֆոռնիայում տղամարդը գողացել է 500 դոլարի սառեցրած մանր ծովախեցգետիններ՝ թաքցնելով դրանք տաբատի մեջ, հայտնում է FoxNews-ը։
Կալիֆոռնիայում Ռիվերսայդի ոստիկանական բաժանմունքը վերջերս Facebook-ի իր էջում հրապարակել էր կասկածյալին պատկերող տեսանյութ։ Հաղորդագրության համաձայն, տղամարդը մի քանի անգամ մտել է Vons խանութ՝ ամեն անգամ հեռանալով տաբատի մեջ լցրած մի քանի փաթեթ սառեցրած մանր ծովախեցգետիններով։
Նրան հաջողվել է 15 րոպեում 500 դոլար ընդհանուր արժողությամբ ծովախեցգետինների 30 փաթեթ գողանալ։





























