Նվերների օրը (Boxing Day) տոն է, որը Մեծ Բրիտանիայում եւ Բրիտանական ազգերի համագործակցության մի շարք երկրներում՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կանադայում նշում են Սուրբ ծնունդի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 26-ին, փոխանցում է Calend-ը: 

Մեր օրերում տոնի առաձնահատկությունն է մեծ եւ փոքր խանութներում մեծ զեղչերով վաճառքը: Հենց Նվերների օրն է հնարավոր կես գնով ձեռք բերել ցանկացած դուր եկած իր: Ինչից ժողովուրդն օգտվում է հաճույքով:

Ի դեպ, այս տոնի արմատներն առավել քան ողջախոհ են: Նվերների օրվա առաջացման վերաբերյալ շատ տեսություններ կան, բայց բոլորը կհամաձայնվեն, որ տոնը սկսվել է  սոցիալական ավելի ցածր խավի մարդկանց փող եւ նվերներ տալու սովորույթից: Իրենց խավի ներկայացուցիչների հետ նվերներ էին փոխանակում Սուրբ ծնունդի նախօրեին, իսկ չքավորները նվերներ էին ստանում վերջինը: Նվերները տուփերով էին տալիս, որտեղից էլ առաջացել է տոնի անվանումը՝ Boxing Day (անգլերեն box՝ տուփ):