Այս պահի դրությամբ, Հայաստանում փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Հայաստանի տրանսպորտի նախարարությունից։
«Այս գիշեր հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվել։ Ճիշտ է, որոշ տեղերում ամպամածություններ կան, սակայն բոլոր ճանապարհներն այս պահի դրությամբ բաց են եւ երթեւեկելի»,- հավաստիացրեցին նախարարությունից։





























