Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը նախագահ Ռաուլ Խաջիմբայից հետո հրաժարական է ներկայացրել, նշված է Խաջիմբայի պաշտոնական կայքէջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Աբխազիայի Հանրապետության Սահմանդրության համաձայն եւ կապված այն հանգամանքի հետ, որ Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական է տվել, հանուն Աբխազիայի Հանրապետության խաղաղության եւ կայունության պահպանման, համազգային համաձայնության ձեռքբերման, հայտարարում եմ փոխնախագահի լիազորությունները վայր դնելու մասին»,- նշված է Բարցիցի հայտարարության մեջ: