Ավստրալիայի կառավարությունը հույս ունի զարգացնել զբոսաշրջության ոլորտը՝ ներդնելով դրանում տասնյակ միլիոնավոր դոլարներ երկրում ավերիչ անտառային հրդեհներից հետո ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով, հաղորդում է DW-ը:

Կիրակի Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է զբոսաշրջության ոլորտում 76 միլիոն ավստրալական դոլար (52.3 մլն ԱՄՆ դոլար) ներդնելու մասին:

Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտում նախնական ներդրումները կարվեն Անտառային հրդեհների դեմ պայքարի ազգային ֆոնդից:

Համաձայն Զբոսաշրջության արտահանման ավստրալական խորհրդի գնահատման՝ տարեվերջին զբոսաշրջության ոլորտում անտառային հրդեհների ազդեցությունը կկազմի առնվազն 4.5 մլրդ ավստրալական դոլար:

Զբոսաշրջությունն Ավստրալիայի տնտեսության հիմնական ճյուղերից մեկն է: