Իրացնելով օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հունվարի 29-ին, ժամը 11.50-ին, բաժին են հրավիրել 68-ամյա մի քաղաքացու, որը տվել է հաղորդում, որ 2019 թ. դեկտեմբերի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Արարատ գյուղի Շիրազի փողոցի մետաղյա վագոնի դռան փականը եւ գողացել խոտհնձիչ, բենզինի շարժիչով սրսկիչ, մուրճ, էլեկտրական սրճեփ եւ բաժակներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը արել է Երեւանի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ: Նա խոստովանական ցուցմունք է տվել:
Քաղաքացին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ ցանկացել է իր ուժերով բացահայտել կատարվածը:
Կատարվում է նախաքննություն:



























