ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու մասին դատարանի որոշման բողոքարկումը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին։

Այս մասին NEWS.am-ին հայտնեց Նորայր Փանոսյանի պաշտպանական խմբի անդամ Հովսեփ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին, դատարանը բավարարեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը, եւ Փանոսյանին կալանավորելու որոշում կայացրեց։

Նշենք, որ նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝  նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։