ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում նոր դատախազ է նշանակել, հայտնում է Associated Press-ը։

Պաշտոնը զբաղեցրել է Բարի մտերիմ խորհրդականներից մեկը՝ Թիմոթի Շին։ Նա կկառավարի ԱՄՆ դատախազության խոշորագույն բաժանմունքը, որը պատմականորեն պատասխանատու է երկրում մի շարք ամենանշանակալի քաղաքական նուրբ գործերի համար։

Սովորաբար ամերիկյան մայրաքաղաքի դատախազի նշանակումը հավանության է արժանանում Սենատի կողմից, սակայն օրենքի համաձայն՝ դաշնային դատավորները նույնպես իրավունք ունեն քվեարկել այդ պաշտոնի թեկնածուի համար։