«Հոնգկոնգի ավիաուղիները» ուղեկցորդներին ուղարկել են քունգ-ֆուի պարտադիր դասընթացների: Ավիաընկերության ղեկավարության մտահղացմամբ, մարտարվեստի տիրապետումը թույլ կտա անձնակազմին լուծել հարբած եւ չլսող ուղեւորների հարցերը:

«Հոնգկոնգի ավիաուղիների» ինքնաթիռներում շաբաթական միջինը երեք միջադեպ է գրանցվում անզուսպ ուղեւորների մասնակցությամբ:

Սովորաբար ուղեկցորդուհիները խնդիրներ են ունենում «գեր տղաների հետ, հատկապես երբ նրանք հարբած են լինում»:

Ավիաընկերության նոր աշխատակից Լումպի Տանի խոսքով, ինքը չէր էլ կարող պատկերացնել, որ վին-չունը (քունգ-ֆուի տարատեսակներից մեկը) կդառնա իր աշխատանքի մի մասը: