Հոլիվուդյան աստղեր Ալեք Բոլդուինը եւ Ջեսի Այզենբերգը համաձայնել են նկարահանվել Վուդի Ալենի հաջորդ ֆիլմում, հայտնում է ամերիկյան Variety ամսագիրը։
«Պենելոպա Կրուզը, ում Ալենի վերջին՝ «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմն «Օսկար» էր բերել, իր համաձայնությունն ավելի վաղ էր տվել»,- գրում է ամսագիրը։
Ֆիլմը դեռեւս անվանում չունի, Ալենը դեռ սցենարն է գրում։ Հայտնի է միայն, որ ֆիլմը կնակարահանվի Հռոմում:
Վուդի Ալենի վերջին՝ «Կեսգիշերը Փարիզում» ժապավենը այս տարի կցուցադրվի Կաննի փառատոնի բացմանը՝ մայիսի 11-ին։





























