Առնվազն 20 մարդ է զոհվել Տանզանիայի հյուսիսում գտնվող մարզադաշտում կատարված եկեղեցական արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով, հաղորդում է Reuters-ը:

Շաբաթ երեկոյան հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Կիլիմանջարո լեռան մերձակայքում՝ Մոշի քաղաքի մարզադաշտում:

Երբ հերթը հասել է օրհնությանը, եկեղեցու այցելուները սկսել են հրել միմյանց մյուռոնով առաջինն օծվելու համար, եւ տեղի է ունեցել հրմշտոց:

Դեպքի հետեւանքով զոհվել է առնվազն 20 մարդ, եւս 16 մարդ ստացել է վնասվածք:

Քաղաքի իշխանությունները մտահոգվում են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: