Փետրվարի 2-3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ռյա Թազա եւ Քուչակ գյուղերում, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում եւ Վարդաղբյուր-Աշոցք, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները: