ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփոթել է ԱՄՆ նահանգները՝ Super Bowl-2020-ում հաղթանակի կապակցությամբ շնորհավորելով «Կանզաս Սիթի Չիֆին», հաղորդում է Gazeta-ն:

Նա Twitter-ում գրառում է կատարել, որում նշել է, որ թիմը ներկայացնում է «հզոր Կանզաս նահանգը»: Սակայն իրականում թիմը ներկայացնում է Միսսուրի նահանգը, որտեղ գտնվում է Կանզաս Սիթի քաղաքը:

Սոցցանցի օգտատերերը քննադատել են նախագահին: Ավելի ուշ նա հեռացրել է գրառումը, ապա տեղադրել նորը, որում շնորհավորել է Միսսուրի նահանգին:

Նշենք, որ «Չիֆսի» համար այդ հաղթանակն առաջինն է վերջին 50 տարվա ընթացքում: