Փաստաբան Արա Ղազարյանը իր մտահոգությունն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջանի Բուքիքիոյի հայտարարության վերաբերյալ: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«<<Ժողովրդավարական մշակույթը և ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք...>>

Մեր հետ արդեն այս լեզվով են խոսում․․․

Մնաց ԵԽԽՎ օրակարգում արտահերթ ընդգրվկելը ․․․»,- գրել է նա:

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջանի Բուքիքիոն հայտարարությամբ էր հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց առճակատման առնչությամբ:

Նա ասել էր, որ Հայաստանում բոլոր կողմերը պետք է զսպվածություն, փոխադարձ հարգանք եւ կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն դրսեւորեն։