Բուքիքիոն արդեն ստիպված է ժողովրդավարության այբբենական ճշմարտություններ ներառել հայտարարությունում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Շատ կարմրավուն «դեղին քարտ» Վենետիկին հանձնաժողովի նախագահից։ Բուքիքիոն արդեն ստիպված է ժողովրդավարության այբբենական ճշմարտություններ ներառել հայտարարությունում։

«Ժողովրդավարական մշակույթը եւ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ պահանջում են ինստիտուցիոնալ սահմանափակում, բարեխղճություն եւ փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջեւ»։

«Հասունության» հիշատակումն այս հայտարարության մեջ ավելի խոսուն է, քան հարյուրավոր-հարյուրավոր բառեր։

Էս ուր հասանք...

[Democratic culture and maturity require institutional restraint, good faith and mutual respect between State institutions.]»։

Նշենք, որ Վենետիկի հանձանաժողովի նախագահը արտահայտել է իր մտահոգությունները Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող իրադարձությունների վերաբերյալ՝ միաժամանակ կիսելով ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունները։