ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ուեսթ Չեսթեր քաղաքի բնակչուհին պատմել է իր փեսացուի հետ հարաբերությունների մասին, որը նրան կերակրում է հարսանիքին ընդառաջ, հայտնում է Daily Mail-ը:

26-ամյա Ջեսիկա Ուիլսոնը կշռում է 204 կգ եւ երազում է մինչեւ 270 կգ գիրանալու մասին: 2019 թվականի օգոստոսին նա ծանոթացել էր 34-ամյա Էրիկ Բադենհագենի հետ, որը կշռում է 86 կգ եւ ցանկանում էր խոշորակազմ կին գտնել, որը նրան թույլ կտար իրեն կերակրել:

Ջեսիկան առաջին ժամադրության ժամանակ Էրիկին հայտնել է իր երազանքի մասին: Մեկ ամիս հետո Էրիկը սահմանել է «որկրամոլության» պարբերական օրեր, որը նրանք անցկացնում են ռեստորանում: Մինչ կինը կշտանում է, տղամարդը շոյում է նրա փորը եւ համոզում կանգ չառնել ու ավելի շատ ուտել: Ջեսիկան սովորական օրերին կլանում է մինչեւ 5 հազար կիլոկալորիա, իսկ «որկրամոլության» օրերին ուտում է կրկնակի ավելի:

2019 թվականի դեկտեմբերին Ջեսիկան նշանվել է Էրիկի հետ: Նա հույս ունի, որ 2020 թվականին իր քաշը կհասնի 270 կգ-ի, որից հետո տեղի կունենա նրանց հարսանիքը: