Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Reuters-ի տվյալներով՝ Էրդողանը նշել է, որ Սիրիայում թուրք զինվորների հրետակոծությունը խափանում է մերձավորարեւելյան այդ երկրում խաղաղություն հաստատելու համատեղ ջանքերը։ Ընդ որում, նա հայտարարել է, որ Անկարան «կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը», եթե նման այլ գրոհներ լինեն Սիրիայում։
Թուրքական ավիացիան եւ հրետանին երկուշաբթի օրը հարվածներ էին հասցրել Իդլիբի 54 թիրախների, որի հետեւանքով «չեզոքացվել» էին 76 սիրիացի զինծառայողներ։ Այս գրոհը տեղի էր ունեցել ի պատասխան սիրիական բանակի կողմից թուրքական դիրքերի հրետակոծության, ինչի հետեւանքով զոհվել էր հինգ թուրք զինվորական եւ երեք քաղաքացիական անձ։
Սիրիայում Թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնել է, որ Թուրքիայի զինծառայողները լույս երկուշաբթի գիշերն ընկել են կառավարական հրետակոծության տակ, քանի որ թուրքական կողմը չէր նախազգուշացրել Ռուսաստանին իր տեղաշարժերի մասին։ Սիրիական զորքերը կրակ էին բացել ահաբեկիչների վրա, որոնք նահանջում էին դեպի Սարակիբու։





























