Վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ եմ տալիս ոչինչ չխոսել Ղարաբաղի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որովհետեւ ամենն, ինչ նա ասում է, ի վնաս հայկական կողմի է: Փետրվարի 5-ին «Ղարաբաղը՝ փոփոխությունների շեմին: Արտաքին եւ ներքին անվտանգություն» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց խորհրդարանի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի հակասական հայտարարություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն ստիպված է մշտապես արդարանալ: «Սա վերաբերում է թե՛ հայտարարությանն այն մասին, որ Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ», թե՛ այն մասին, որ բանակցություններ չեն վարվել, չնայած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին համատեղ հայտարարությունը խոսում է այն մասին, որ պայմանավորվածություններ են եղել, իսկ նշանակում է՝ նաեւ բանակցություններ: Արտաքին քաղաքականության գերատեսչության խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ Փաշինյանը բանաձեւ է առաջարկել, որի համաձայն՝ որոշումը պետք է գոհացնի երեք կողմերին, բայց չի առաջարկել մեխանիզմներ, ինչից էլ փորձում են օգտվել ադրբեջանցիները: Դրանից բացի, այդպիսի պոպուլիստական հայտարարությունը, որը եվրոպացիների ականջին հաճելի է, պատճառ է դարձել, որ հիմա թիվ մեկ խնդիրն է դարձել բանակցություններին համայնքների ներկայացուցիչներին ներառելու ձգտումը, ինչը հարավածում է Ղարաբաղի՝ որպես սուբյեկտի կարգավիճակին»,- նշեց նա:
Հակոբյանը ուշադրություն դարձրեց Դուշանբեում բանավոր պայմանավորվածություններին, որտեղ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ադրբեջանցիներն, ըստ էության, պատրաստակամություն հայտնեցին աջակցել երկրի ներսում իրենց դիրքերն ամրապնդելու հայկական իշխանությունների ձգտմանը, ինչն արտահայտվեց սահմանին լարվածության նվազմամբ: «Իսկ Դավոսում հանդիպումը ահռելի վնաս հասցրեց ձեռքբերումներին, որ հայկական կողմը ուներ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում, երբ, ըստ էության, միջազգային մակարդակով գրանցվել էր Ղարաբաղի սահմանը եւ հայտնաբերվել էր ագրեսոր կողմը: Սակայն Հայաստանի նոր իշխանությունների գալով այս ձեւակերպումներն անհետացան, իսկ Երեւանը 2019 թվականի մարտին ժամանակ խնդրեց, որպեսզի ծանոթանա գործընթացին՝ Բաքվին հնարավորություն տալով առաջ մղել իր օրակարգը: Ստացվում է, որ Դուշանբեում բանավոր պայմանավորվածությունները ավելի մեծ արժեք ունեցան, քան Վիեննայի կամ Պետերբուրգի պայմանավորվածությունները»,- շեշտեց նախկին պատգամավորը:





























