2026 թվականի հունվար–հուլիս ամիսների դրությամբ Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7,7%-ով (տ/տ)՝ հունվար–հունիսի 7,9%-ից հետո։ Այս մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տեսության մեջ։
«Հիմնական ներդրումն ունեցել են ծառայությունները (+13,2% տ/տ), աճի բարձր տեմպեր են արձանագրվել նաև շինարարության (+25,0%) և արդյունաբերության (+9,5%) ոլորտներում։ Ծառայությունների ոլորտն աճել է ՏՏ և զբոսաշրջային բարձր ակտիվության հետ կապված ճյուղերի հաշվին։ Շինարարությանն աջակցել են հիպոթեքային վարկավորման աճի վստահ տեմպերը։
Ակնկալում ենք, որ 2026 թվականին աճի ներքին աղբյուրների հաշվին բարձր տնտեսական ակտիվությունը կպահպանվի։
Մեր կանխատեսումներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2026 թվականին կաճի 6%-ով»,- նշել են ԵԶԲ-ում։





























