Ռուսաստանցի գործընկերները պատրաստ են քննարկել Հայաստանից դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման հարցերը։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա պարզաբանել է, որ խոսքը երկաթուղու վերականգնման նախագծում արվող ներդրումների մասին է։ Միրզոյանը հավելել է, որ համապատասխան ազդակները ստացել է մի քանի օր առաջ։

Նրա խոսքով՝ մանրամասները կախված կլինեն նախագծի իրականացման պայմաններից։