ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր առևտրային հակամարտության ֆոնին մի շարք նահանգներում ամերիկացիները սկսել են զուգարանի թղթի պաշարներ հավաքել՝ մտահոգվելով գների կտրուկ աճով: Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, պատճառը նոր մաքսատուրքերն են, որոնք պետք է ուժի մեջ մտնեն սեպտեմբերի 8-ին՝ Վաշինգտոնի և Օտտավայի միջև բանակցությունների ձախողումից հետո:
Կանադան մտադիր է պատասխան մաքսատուրքեր սահմանել 25-ից 50%-ի չափով ամերիկյան շուրջ 900 ապրանքատեսակի նկատմամբ: Հարվածի տակ կհայտնվի նաև թղթի արդյունաբերությունը, այդ թվում՝ զուգարանի թուղթը, ինչպես նաև անձեռոցիկների ու հիգիենիկ այլ արտադրանքի թողարկման համար անհրաժեշտ հումքը, փոխանցում է Bild-ը:
ԱՄՆ-ն խիստ կախված է Կանադայից մատակարարումներից. միայն 2024 թվականին շուրջ 328 միլիոն դոլարի զուգարանի թուղթ է ներմուծվել այնտեղից:
ԶԼՄ-ների տվյալներով՝ հնարավոր թանկացումների մասին նախազգուշացումներն արդեն տարածվում են սոցիալական ցանցերում, իսկ գնորդների մի մասը սկսել է պաշարներ կուտակել: Իտալական ANSA գործակալությունը գրում է, որ առանձին ապրանքների գները կարող են աճել մինչև 50%: Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ավելի վաղ խոստացել էր ամերիկյան մաքսատուրքերին պատասխանել «դոլարին՝ դոլարով»:





























