ԱՄՆ իշխանությունները Իսպանիայում սեռական բռնության մակարդակի աճի հետ կապված իրենց քաղաքացիների համար հրապարակել են անվտանգության մասին իրազեկում, հայտնում է BBC News-ը:

Ուսանողներին եւ զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում չչարաշահել ոգելից խմիչքները եւ խուսափել մի շարք բնակավայրերում միայնակ ճանապարհորդելուց, որոնց ցանկը հրապարակել է Իսպանիայում ԱՄՆ դեսպանությունը:

Դրանից բացի, դեսպանությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ծանոթանալ երկրի օրենսդրությանը:

Իսպանիայի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր վերջին տարիներին երկրում սեռական բռնության կայուն աճի մասին:

ԱՄՆ դեսպանությունն իր իրազեկման մեջ հայտնել է, որ Իսպանիայում սեռական բռնության մասին հայտարարած անձանց թվում եղել են նաեւ ԱՄՆ քաղաքացիներ: