Շոտլանդիայում նախարար Դերեկ Մաքքեյը հրաժարական է տվել 16-ամյա դեռահասի հետ նամակագրությունից հետո, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Նշվում է, որ տեղական պարբերականը տեքստային հաղորդագրությունների երկար ցուցակ է հրապարակել, որոնք 42-ամյա Մաքքեյն ուղարկել է դեռահասին՝ նրան անվանելով համակրելի եւ նրա հետ քննարկելով նոր սանրվածքը: Նշվում է նաեւ, որ պատգամավորը դեռահասին ընթրիքի, ինչպես նաեւ որպես հյուր խորհրդարանական միջոցառման է հրավիրել:
Մաքքեյն իր գործողությունների համար ներողություն է խնդրել տղայից եւ նրա ընտանիքից:





























