Ստամբուլի քաղաքային ավտոբուսներից մեկի վարորդը վիրավորել է ավտոբուսում նստած երիտասարդ զույգին՝ նրանց իջեցնելով ավտոբուսից։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ապրիլի 17-ի երեկոյան Թաքսիմ-Սարըյեր ուղերթի վարորդը ավտոբուսում նստած երիտասարդ զույգին ստիպել է իջնել ավտոբուսից՝ բղավելով. «Սա սեքսի ավտոբուս չէ»։ Մյուս ուղեւորները արձագանքել են կատարվածին եւ պնդել, որ վարորդը իր աշխատանքը կատարի եւ մարդկանց չհրամայի։ Սակայն վարորդը կանգնեցրել է ավտոբուսը եւ շեշտել, թե չի քշելու՝ մինչեւ զույգը չիջնի ավտոբուսից։ Զույգի հետ եւս մի քանի ուղեւոր են իջել, ի նշան բողոքի։ Այդ ընթացքում անհայտ անձինք հարձակվել եւ ծեծել են ավտոբուսից իջած ուղեւորներին։
Ստամբուլի քաղաքային ավտոբուսների վարչության պատասխանատուները հայտարարել են, որ վարորդը սխալ վերմունք է դրսեւորել եւ խոստացել պատժել նրան։





























