Փետրվարի 6-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում,  զորամիավորման շտաբի  պետի ղեկավարությամբ, անցկացվել է սպաների եւ ժամկետային զինծառայողների հավաք-պարապմունք:

Հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել են զորամասի  հերթապահի գործողությունները մարտական պատրաստության տարբեր աստիճանների ժամանակ եւ անհրաժեշտ  փաստաթղթերի  առկայությունը, անձնակազմի պատրաստվածության աստիճանը:

Ներկայացվել է ավտոհավաքակայանում տեխնիկայի  ընդունման  կետի  բացազատման  կարգը: