Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցությունները շարունակում են ընդլայնված կազմով, չնայած ռուսական պատվիրակության մի մասի բացակայությանը, որին բերող օդանավը եղանակային վատ պայմանների պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Սոչիում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, մեր պատվիրակությունն առայժմ չի կարողացել հասնել մեր հանդիպմանը: Հույս ունեմ եղանակային պայմանները թույլ կտան, եւ նրանք [պատվիրակության անդամները] մի փոքր ավելի ուշ կգան,- ասել է Պուտինը զրույցի սկզբում: - Մենք առայդմ կարող ենք սկսել մեր քննարկումը, քննարկել մեր ընթացիկ հարցերը, դուրս կգանք նաեւ այն հարցերի շրջանակից, որոնք առավել հրատապ են»:

Նա նշել է, որ Լուկաշենկոյի հետ արդեն բանակցություններ է վարել դեմ առ դեմ: «Մենք քննարկելու շատ հարցեր ունենք, Ալեքսանդր Գրիգորեւիչի հետ գրեթե ժամ կամ ժամուկես [զրուցել են դեմ առ դեմ ձեւաչափով] շատ հարցերի ենք անդրադարձել, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- հավելել է Պուտինը:

«Ուստի հիմա կարող ենք շարունակել նաեւ ընդլայնված կազմով, իսկ հետո կսպասենք մեր գործընկերներին եւ կանցնենք երկրորդ ռաունդին: Կարծում եմ այսօրվա օրն, անկասկած, օգտակար կլինի»,- ամփոփել է ՌԴ նախագահը: