Մերձավոր Արեւելքում Թուրքիայի ակտիվությունը ձեռք է բերում բացահայտ ագրեսիվ բնույթ, սակայն Հարավային Կովկասում կանխատեսվող Թուրքիայի ակտիվությունն անսպասելի ուղղվել է Լիբիայի կողմը: Այս մասին այսօր` փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Դա տեղի ունեցավ Սիրիայում մի քանի խնդիրներ լուծելուց հետո: Անկարան Լիբիա է ուղարկում ինչպես ռազմական տեխնիկա եւ զենք, այնպես էլ զինված կազմավորումներ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիան շուտով Տրիպոլիի արվարձանում կսկսի ռազմական բազա կառուցել»,- նշեց նա: