Մեծ Բրիտանիայի վարչապետ Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ ցանկանում է ամբիցիոզ առեւտրային համաձայնագիր կնքել Ճապոնիայի հետ, հաղորդում է Reuters-ը:

նշվում է, որ Ռաաբը նման հայտարարություն է արել Տոկիոյում Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տոսիմիցու Մոտեգիի հետ հանդիպումից հետո:

Հանդիպման ընթացքում Մոտեգին դիմել է Մեծ Բրիտանիային՝ խնդրելով հանել 2011 թվականին խոշոր ռադիացիոն վթարի ենթարկված Ֆուկուսիմա-1 ԱԷԿ-ի մոտ գտնվող Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից ստացվող ապրանքների ներմուծման բոլոր սահմանափակումները: