Գերմանական Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է «Զաբինե» փոթորկի պատճառով չվերթների հետաձգման մասին, հայտնում է Reuters-ը։

«Մասնավորապես, կհետաձգվեն շաբաթ օրվանից (փետրվարի 8-ից) մինչեւ երեքշաբթի օրը (փետրվարի 11-ը) չվերթները»,- գործակալությանը հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը։

Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել Գերմանիային «Զաբինե» փոթորկի մոտենալու մասին։

Սպասվում է, որ քամու արագությունը կկազմի 100-175 կմ/ժ։