«Ռումինիան բարձր է գնահատում այն համբերությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ: Ես կցանկանայի տեսնել, որ տվյալ ուղղությամբ առաջընթաց կա, քանի որ Ռումինիան անհանգստացած է տարածաշրջանի սառեցված հակամարտություններով»,- Ասել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն Ադրբեջան կատարած այցի ընթացքում:

Ռումինիայի նախագահը նկատել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավոնքի հիման վրա: «Այդ հակամարտությունն ընթանում է Սեւծովյան ավազանի մոտ: Կարծում եմ` տարածաշրջանը չափազանց կարեւոր է ՆԱՏՕ-ի, Եվրոպական Միության եւ Ռումինիայի համար: Կարծում եմ` հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում»,- նկատել է Բասեսկուն: