Մեծ Բրիտանիայում հորդառատ անձրեւներ եւ ուժգին քամիներ են. երկիրը պատրաստվում է դիմավորել «Սիարա» փոթորիկը, հաղորդում է BBC News-ը:
Ավիաընկերությունները չեղարկել են տասնյակ ներքին եւ միջազգային չվերթներ, իսկ ցամաքային տրանսպորտային միջոցների վարորդները նախազգուշացվել են զգուշություն ցուցաբերելու մասին:
Ուղեւորությունների չեղարկումը սպառնում է նաեւ ծովային ճանապարհով ճանապարհորդող ուղեւորներին:
Տարածվել են եղանակային պայմանների մասին նախազգուշացումներ. ակնկալվում է, որ քամու արագությունը կհասնի մինչեւ 144 կմ/ժ:
Միացյալ Թագավորության ամբողջ տարածքում հայտարարվել է ավելի քան 150 նախազգուշացում հնարավոր ջրհեղեղների մասին:
«Հիթրոու» միջազգային օդանավակայանը հայտնել է, որ որոշում է կայացրել չվերթները նվազագույնի հասցնելու մասին՝ համաձայնեցնելով դա ավիաընկերությունների հետ:






























