Անցյալ տարվա հոկտեմբերից սկսած կիրակի բիթքոինի փոխարժեքն առաջին անգամ հաղթահարել է 10 հազար դոլար հոգեբանական սահմանագիծը: Այս մասին են վկայում Coindesk էլեկտրոնային կրիպտոարժույթի բորսայի տվյալները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այսօր ցերեկը բիթքոինի փոխարժեքը կազմել է 10,145 դոլար (աճը՝ 3,27 տոկոս):
Բիթքոինն առավելագույն արժեքի հասել էր 2017 թվականի դեկտեմբերին:
Բիթքոինը նույնանուն կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ է՝ հիմնված բլոքչեյն տոխնոլոգիայի վրա: Այն կարող է թողարկել ցանկացած օգտատեր, որը համակարգի անդամ է: Դրա համար անհրաժեշտ է հաշվիչ սարքի միջոցով համակարգի նոր բլոկներ ստեղծել:
Համակարգի հայեցակարգը հրապարակվել է 2008 թվականի նոյեմբերին: Բիթքոինի սրընթաց հանրաճանաչությունը տեղի է ունեցել միայն վերջին տարիներին: Այս կրիպտոարժույթի էմիսիան սահմանափակ է, եւ հիմա «ձեռք է բերվել» բիթքոինի մեծ մասը:




























