British Airways ավիաընկերության օդանավը, որն ուղեւորվում էր Նյու Յորքից դեպի Լոնդոն, թռիչքի արագության ռեկորդ է սահմանել ուժգին քամու շնորհիվ, գրում է Independent-ը:
Ինչպես տեղեկացնում է Flightradar24 ծառայությունը, օդանավը Ատլանտյան օվկիանոսը հատել է ընդամենը 4 ժամ 56 րոպեում, իսկ թռիչքի արագությունը կազմել է ավելի քան 1328 կմ/ժ:
Հիշեցնենք, որ առաջիկա օրերին Մեծ Բրիտանիան պատրաստվում է «Սիարա» փոթորկին:
Ավիաընկերությունները չեղարկել են տասնյակ ներքին եւ միջազգային չվերթներ, ցամաքային տրանսպորտային միջոցների վարորդները նախազգուշացվել են զգուշություն պահպանել ճանապարհներին:
Կարող է չեղարկվեն նաեւ ծովային ճանապարհով իրականացվելիք ուղեւորությունները:
Տարածվել են եղանակային նախազգուշացումներ. ակնկալվում է, որ քամու արագությունը կկազմի մինչեւ 144 կմ/ժ:





























