Փետրվարի 8-ին, ժամը 12.56-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 7-ի ժամը 23.30-ից փետրվարի 8-ի ժամը 12.20-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Նալբանդյան փողոցի 107 շենքի մոտ կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: 19-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել Կենտրոնական բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր: