Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երեւանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ վարորդները ս.թ. փետրվարի 10–ի առավոտյան նախատեսված ժամին ֆինանսատնտեսական խնդիրների հիմնավորմամբ աշխատանքի դուրս չեն եկել:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների եւ ընկերության միջեւ ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածության համաձայն, մինչեւ առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է:

«Թող կամ հարկերը իջեցնեն, կամ գազի գինը». Երթուղայինի վարորդները գործադուլ են անում. Նրանք 10 օր ժամանակ տվեցին