Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյանի փողոցից մինչեւ «Կասկադ» համալիր ձգվող ճանապարհահատվածը կանվանակոչվի ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի պատվին: Համապատասխան որոշումը փետրվարի 11-ին ընդունվել է Երեւանի Ավագանու խորհրդի նիստում: