BBC-ի գիտական բաժինը հայտարարել է 17-ամյա ակտիվիստ Գրետա Թունբերգի մասին սերիալի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին, հաղորդում է «Գազետա»-ն` վկայակոչելով Vanity Fair-ը:

Սերիալը մասամբ կենսագրական, մասամբ գիտական կլինի: Դրանում կցուցադրվեն ոչ միայն ակտիվիստի մոտիվացիոն ելույթներն ու նրա կյանքը, այլեւ` գիտնականների վկայությունները կլիմայի փոփոխության սպառնալիքների մասին եւ այն մասին, թե ինչ կարելի է անել դրանց սահմանափակման համար:

Ավելի վաղ Hulu հեռուստաընկերությունը հայտարարել էր Թունբերգի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու մասին: